Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում մեր քաղաքականության խաղաղ տեսլական ունենք. Կոբախիձե
Վրաստանը հետեւում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական համաժողովում։
«Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց անգամ այս իրավիճակում մենք հետեւում ենք խաղաղ եւ պրագմատիկ տեսլականի։ Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց միեւնույն ժամանակ վարում ենք ակտիվ տնտեսական քաղաքականություն. մենք ունենք տնտեսական եւ առեւտրային գործընկերություն Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը նույնպես մեր տեսլականի մի մասն է»,- ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով համաժողովի բանավիճային քննարկման ժամանակ։