Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ճապոնիայի դեսպանությանը բողոքի նոտա է ներկայացրել
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Ճապոնիայի դեսպանությանը բողոքի նոտա է ներկայացրել ԱՄՆ Զինված ուժերի Resolute Force Pacific լայնամասշտաբ զորավարժություններին ճապոնական օդային ինքնապաշտպանական ուժերի մասնակցության կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:
«Ռուսաստանն անթույլատրելի է համարում նման անպատասխանատու գործունեությունը, որն ունի զինված հակամարտության նախապատրաստման բոլոր հատկանիշները։ Այն պոտենցիալ սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար և անխուսափելիորեն կառաջացնի համարժեք հակազդեցություն»,- ասված է հաղորդագրության մեջ։


