Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի դեսպանը
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի դեսպան Գրաֆ Լամբսդորֆին։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ դեսպանին վճռական բողոք է ներկայացվել վերջերս Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարչակազմի աջակցությամբ անցկացված հանդիպման կապակցությամբ։
Հանդիպումը տեղի է ունեցել Բունդեսթագի պատգամավոր, իշխող «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության միջազգային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Կիզևետերի և Ռուսաստանում արգելված «Իչկերիայի Չեչնիայի Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Ա. Զակաևի միջև։
Գերմանացի պատգամավորը ողջունել է Բելգորոդի և Կուրսկի մարզերում իրականացված դիվերսիոն գործողություններին ակտիվորեն մասնակցած կազմակերպության ահաբեկիչների հակառուսական գործունեությունը, և նրանց կոչ է արել ակտիվ համագործակցել Գերմանիայի հետ։ Այդ համագործակցությունը ներառում է նաև Գերմանիայում բնակվող ռուսաստանցի ռելոկանտների հավաքագրումը՝ նպատակ ունենալով գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար։


