երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ռուսաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։

 

Նշվում է, որ կողմերը քննարկել են միջազգային գործերում առկա իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև քննարկել են երկկողմ շփումների ժամանակացույցը։

Զրույցը կրել է կառուցողական և գործնական բնույթ։

  • Կիսվել: