երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուսաստան-ԱՄՆ հանդիպումից առաջ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը  հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ռուսաստան-ԱՄՆ հանդիպումից առաջ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանն Էր Ռիադում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, տեղեկացնում է SPA-ն։

Նշվում է, որ Ռուբիոն Սաուդյան Արաբիա է ժամանել Իսրայելից՝ Մերձավոր Արևելք կատարած իր առաջին շրջագայության շրջանակում։

Ռուբիոյի և Սալմանի հանդիպումն անցկացվել է ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հանդիպման նախօրեին՝ Էր Ռիադում Ուկրաինայի հարցով երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովը նախապատրաստելու նպատակով։

Նշենք, որ Էր Ռիադում երեքշաբթի տեղի կունենա Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները։

  • Կիսվել: