Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Վրեմևկա և Պետրոպավլովկա բնակավայրերը
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Վրեմևկա և Պետրոպավլովկա բնակավայրերը: Այդ մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
ՌԴ Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը շնորհավորել է 394-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարությանը և անձնակազմին՝ Վրեմևկայի ազատագրման ժամանակ մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար:
Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը ռազմաճակատի այդ հատվածներում մեկ օրում կորցրել են մինչև 585 զինվորական։