Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկությանը․ ՊՆ
Ռուսաստանի զինուժը հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկությանը և ուկրաինական զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկությունը և Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկայի օբյեկտները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն խոցել է նաև հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասերը և պահպանման վայրերը, ինչպես նաև 142 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:


