Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին
Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին: Դնեպրոպետրովսկի մարզի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Մանգանեց քաղաքում անօդաչուները հարվածել են բազմահարկ շենքի: Զոհվել է երեք ամսական երեխա, ևս 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են։
Օդեսայի մարզում անօդաչուները ոչնչացրել են կոշիկի ֆաբրիկայի շենքը, այնտեղ հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան:
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Օդեսայի մարզի ուղղությամբ հարվածները։ Գերատեսչությունից հայտնել են, որ երեկոյան և գիշերային հարձակումների հետևանքով Օդեսա և Յուժնի նավահանգիստներում երկու պահեստ է խոցվել, ինչպես նաև Իսմայիլ նավահանգստի ենթակառուցվածքը:



