երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում ուկրաինական 35 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում ուկրաինական 35 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորպես, ասված է. «ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 35 ուկրաինական ԱԹՍ, 18-ը` Կուրսկի մարզի տարածքում, 4-ական ԱԹՍ` Օրյոլի մարզում և Կրասնոդարի երկրամասում, 3-ական` Վորոնեժի և Ռոստովի մարզերում, 1-ական` Բրյանսկի, Տուլայի մարզերում և Ղրիմի Հանրապետությունում»:

  • Կիսվել: