Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր
Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նեստեռնոյե, Ռուբլենոյե և Վիսոկայա Յարուգա բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Շրջապատման մեջ ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում վերահսկողության տակ են վերցվել Խարկովի մարզի Նեստեռնոյե և Ռուբլենոյե բնակավայրերը», – ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Խարկովի մարզի շրջափակված մասում Վիսոկայա Յարուգա բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։
«Վերահսկողության արտաքին գոտու ընդլայնման ընթացքում շարունակվում են ակտիվ մարտերը Խարկովի մարզի Պրիկոլոտնոյե բնակավայրի ազատագրման համար։ Բացի այդ, զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում վերահսկողության տակ է վերցվել Խարկովի մարզի Վիսոկայա Յարուգա բնակավայրը», – ասվում է ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում։



