երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ռուս զբոսաշրջիկների այցերը Թուրքիա 2025-ի սկզբին կրկնակի ավելացել են

Ռուս զբոսաշրջիկների այցերը Թուրքիա 2025-ի սկզբին կրկնակի ավելացել են

«Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերական միությունը» հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիան շարունակում է մնալ նախընտրելի ուղղություններից մեկը, գրում է ermenihaber.am-ը:

Դեպի Թուրքիա ամառային արձակուրդային փաթեթների վաճառքը 2025-ի տարեսկզբին նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2-ից 2.5 անգամ։

Նշվում է, որ դեպի Թուրքիա արձակուրդային փաթեթների վրա էական աճ չի գրանցվել և զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում սեզոնից դուրս, երբ հյուրանոցների գնային քաղաքականությունն ավելի կայուն է, իսկ միջին գինը՝ ավելի ցածր։

 

  • Կիսվել: