երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուս-ամերիկյան բանակցային առաջին նիստն ավարտվել է

Ռուս-ամերիկյան բանակցային առաջին նիստն ավարտվել է

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել է ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին նիստը, կողմերն անցել են աշխատանքային լանչի։ Այս մասին հերթական ճեպազրույցում իրազեկել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բանակցությունները սկսվել են փետրվարի 18-ի առավոտյան, գրեթե երկու ժամ հետո հայտարարվել է կարճ ընդմիջում, որից հետո երկրների ներկայացուցիչները վերադարձել են քննարկումներին:

Նշվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները աշխատանքային լանչից հետո կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջին նիստն անցկացնելու համար։

Սրանք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջին լայնածավալ բանակցություններն են վերջին տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։

  • Կիսվել: