Ռուս-ամերիկյան 4,5 ժամ տևած բանակցությունները ռուսական կոմը դրական է գնահատել․ մանրամասներ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները: Դրանք տևել են 4,5 ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական կողմը դրանք դրական է գնահատել: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հարգել միմյանց շահերը: Նա ընդգծել է, որ առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն մերձենում են, բայց այդ մասին խոսակցություն եղել է:
«Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների պատվիրակությունները շատ լուրջ զրույց են ունեցել բոլոր հարցերի շուրջ», - հավելել է նա: