Ռումինիայի լողափում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել
Ռումինիայի Կոնստանցա շրջանի Սև ծովի լողափում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքի բեկոր՝ առանց պայթուցիկների, հաղորդում է Digi 24-ը։
«Շաբաթ երեկոյան Կոնստանցայի Ժամանակակից լողափի մոտ հայտնաբերվել է անօդաչու թռչող սարքի նոր բեկոր։ Ափ դուրս եկած առարկան նկատել են տեղի բնակիչները, ովքեր այդ մասին հայտնել են իշխանություններին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ բեկորը պայթուցիկ նյութեր չի պարունակում», – հաղորդում է հեռուստաալիքը։
Ռումինիայի ափային պահպանությունը ուսումնասիրել է բեկորները։ Նրանց խոսքով՝ ափին հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի բեկորներին նման ևս երկու բեկոր։ Մեկը դուրս է եկել ափ, մյուսը դուրս է բերվել զբոսաշրջիկների կողմից։
Փրկարարները զգուշացրել են զբոսաշրջիկներին չդիպչել կամ չփորձել տեղափոխել ջրում կամ լողափում գտնված անհայտ առարկաները և անմիջապես հայտնել դրանց մասին իշխանություններին։



