Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ–ն կմնա ՆԱՏՕ–ում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում. Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ դառնա։
«ԱՄՆ-ն միշտ ակտիվ դեր է խաղացել ՆԱՏՕ-ում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չէ ՆԱՏՕ-ին, նա դեմ է այն ՆԱՏՕ-ին, որն անհրաժեշտ հնարավորություններ չունի», – ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` ԱՄՆ–ն կպահանջի, որ դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվի ավելացնել ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%։
նշենք, որ Ռուբիոյի հայտարարությունը հնչել է դաշինքում Ամերիկայի ապագա դերի վերաբերյալ եվրոպացի դաշնակիցների մտավախությունների ֆոնին: