Ռուբիոն և Ուոլցը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել են միջազգային հարցեր
Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և Միացյալ Նահագների թիմերի բանակցություններին ընդառաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հանդիպել են թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում պատերազմն ավարտելուն և կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցությունները կրկին հյուրընկալելու համար:
«Հանդիպմանն անդարադարձ է եղել Եմենին և նավագնացությանը, համաշխարհային առևտրին, Միացյալ Նահանգների շահերին, Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին և ենթակառուցվածքներին հութիներից բխող սպառնալիքներին: Քննարկվել է Սիրիայում իրավիճակը»,- ասված է ամերիկյան հաղորդագրության մեջ:
Օրակարգում է եղել նաև Գազայի հատվածի վերականգնման հեռանկարը: