ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը` հանդիպման լավագույն խաղացող
«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվեց «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպման լավագույն խաղացող։
Ռուսաստանի չեմպիոններն առավելության էին հասել 3:0 հաշվով։
Հյուրերի երրորդ գոլը 68-րդ րոպեին խփել էր Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ), որը դարձել էր նաեւ գոլային փոխանցման հեղինակ։


