«Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը
«Ռոսատոմը» սկսել է Թուրքիայում գտնվող «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկման աշխատանքը: Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ «Ռոսատոմը» Մերսին նահանգում կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույուն»։ Կայանը բաղկացած է լինելու չորս էներգաբլոկից՝ յուրաքանչյուրը 1200 մՎտ հզորությամբ։ Առաջին բլոկը նախատեսվում էր շահագործման հանձնել այս տարի։
Հաղորդվում է նաև, որ նախագծի իրականացումը բախվել է մի շարք խնդիրների, մասնավորապես, գերմանական Siemens-ի՝ ատոմակայանի համար սարքավորումներ չառաքելու պատճառով։



