չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռեվիզիոնիստական ​​սուտ, որը թույլ է տալիս նրան արդարացնել Հայաստանի վրա հարձակվելու նկրտումները․ Ժան-Քրիստոֆ Բյուսոնն՝ Ալիևի հայտարարության մասին

Ռեվիզիոնիստական ​​սուտ, որը թույլ է տալիս նրան արդարացնել Հայաստանի վրա հարձակվելու նկրտումները․ Ժան-Քրիստոֆ Բյուսոնն՝ Ալիևի հայտարարության մասին

Ֆրանսիական «Ֆիգարո» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնն X-ում մատնանշել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հերթական կեղծիքը՝ հրապարակելով նրա ելույթի տեսագրությունը։

«Ալիևն այստեղ բացատրում է, որ Երևանն ադրբեջանական քաղաք էր, որը 1918 թվականին ավերվել և թալանվել է հայերի կողմից։ Պատմական ռեվիզիոնիստական ​​սուտ, որը թույլ է տալիս նրան արդարացնել Հայաստանի վրա հարձակվելու և նրա մայրաքաղաքը նվաճելու՝ իր ներկայիս իմպերիալիստական ​​նկրտումները»,- գրել է Բյուսոնը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: