Ռեակտիվ արկերի արձակում՝ Հյուսիսային ու Հարավային Կորեաների հարաբերությունների լարվածության ֆոնին
Հյուսիսային Կորեան երկու ռեակտիվ արկ է արձակել, որոնք, ըստ Ճապոնիայի իշխանությունների, հավանաբար բալիստիկ հրթիռներ են եղել եւ արձակվել են Կորեական թերակղզու եւ Ճապոնիայի միջեւ ծովի ուղղությամբ, տեղեկացնում է Reuters-ը:
«Օբյեկտները, որոնք, հավանաբար, բալիստիկ հրթիռներ են, արձակվել են Հյուսիսային Կորեայից: Դրանք վայրէջք չեն կատարել մեր տարածքներում»,-ասված է Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման շուրջ ընդհատված բանակցությունների, ինչպես նաեւ՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ հարաբերությունների լարվածության համատեքստում: