չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՌԴ զորքն իր վերահսկողության տակ է վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրն ու Շչերբակի գյուղը

ՌԴ զորքն իր վերահսկողության տակ է վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրն ու Շչերբակի գյուղը

Ռուսական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Պանտելեյմոնովկա բնակավայրը և Զապորոժիայի շրջանի Շչերբակի գյուղը, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
 
Ինչպես նշվում է՝ Շչերբակի գյուղը վերցվել է զորքերի «Դնեպր» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների, իսկ Դոնբասում գտնվող Պանտելեյմոնովկան՝ «Յուժնայա» խմբի ջանքերով։
Նշենք, որ նարտի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ զինվորականներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ավելի քան 70 տոկոսը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները

  • Կիսվել: