ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել նոր բնակավայրը․ ՊՆ
Ռուսաստանի զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրիվոլնոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկում են ռուսական զորքերի «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները։
««Արևելք» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրիվոլնոյե բնակավայրը։ Հակառակորդի կորուստները կազմել են մինչև 175 զինծառայող, 1-ական տանկ և մարտական զրահապատ մեքենա, 4-ական ավտոմեքենա և դաշտային հրանոթ, ներառյալ ամերիկյան Paladin և լեհական Krab ինքնագնաց հրետանային կայանքները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ խմբավորումը կորուստներ է պատճառել Ուկրաինայի զինված ուժերի 3 մեքենայացված, տարածքային պաշտպանության 2, եգերական և ազգային գվարդիայի 1-ական բրիգադների և գրոհային գնդի կազմավորումների: