ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Սկուդնոյե և Բուրլացկոյե բնակավայրերը
Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Սկուդնոյե գյուղը և Բուրլացկոյե ավանը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, հայտարարել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:
««Վոստոկ» զորքերի խմբավորման ստորաբաժանումները ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սկուդնոյե և Բուրլացկոյե բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Սկուդնոյե գյուղը գտնվում է Վելիկոնովոսելկովսկի շրջանում՝ ԴԺՀ-ի և Զապորոժիեի մարզի սահմանի մոտ։ Նույն շրջանում է գտնվում Բուրլացկոյե ավանը։