ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ԶՈւ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին. ՊՆ
Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և զորքերի խմբավորումների հրետանին Ուկրաինայի 143 տեղամասերում խոցել են հեռահար գործողության ԱԹՍ–ների արտադրության վայր, զինված կազմավորումների կողմից օգտագործվող էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:


