չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկման

ՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկման

Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադյան դատարանը երգիչ Իգոր Տալկովի սպանության գործով հեռակա կարգով 13 տարվա ազատազրկման է դատապարտել աստղի նախկին համերգային նախկին տնօրեն Վալերի Շլյաֆմանին։ Այս մասին, vedomosti.ru-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության կայքը։

34-ամյա Տալկովի սպանությունը տեղի է ունեցել 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգի «Յուբիլեյնի» սպորտային պալատում։ Դատարանը պարզել է, որ Շլյաֆմանը կոնֆլիկտ է ունեցել արտիստներից մեկի՝ երգչուհի Ազիզայի թիկնապահ Իգոր Մալախովի հետ՝ համերգին երգիչների ելույթի կարգի շուրջ։ Շլյաֆմանը փորձել է կրակել Մալախովի վրա։ Բայց կրակոցի պահին Մալախովը խուսափել է, և Տալկովը մահացու վիրավորում է ստացել։

Քրեական գործը քննվել է Շլյաֆմանի բացակայությամբ՝ նա Իսրայել էր փախել 1992 թվականին։ 2022 թվականի հունվարին Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի դատարանը հեռակա որոշում է կայացրել նրա ձերբակալության մասին։ Դատավճռի համաձայն՝ Շլյաֆմանը պետք է 13 տարվա ազատազրկում անցկացնի ընդհանուր ռեժիմի քրեական գաղութում։

  • Կիսվել: