երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՌԴ-Ուկրաինա պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ Եվրոպայում վերականգնվի կայունությունը. Ֆիդան

ՌԴ-Ուկրաինա պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ Եվրոպայում վերականգնվի կայունությունը. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերն Ուկրաինայի հարցում՝ Եվրոպայում կայունությունը վերականգնելու համար։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող նորմալ համարվել: Այս իրավիճակն օգուտ չի բերում ո՛չ կողմերին, ո՛չ էլ Եվրոպային. դիվանագիտական ​​ջանքերը պետք է ակտիվացվեն»:

Ֆիդանը հիշեցրել է, որ երկու կողմերն արդեն չորս անգամ հանդիպել են Ստամբուլում և հավելել, որ պատրաստ են կրկին հյուրընկալել այդ հանդիպումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։

Նա նաև ընդգծել է, որ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ Եվրոպայում վերականգնվի կայունությունը:

  • Կիսվել: