երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին

ՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին

ՌԴ Տուապսե քաղաքում նավթամշակման գործարանում հրդեհ է տեղի ունեցել անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը Տելեգրամ ալիքում:

«Տուապսեում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել նավթամշակման գործարանում»,- ասված է հրապարակման մեջ:

Այնտեղ հստակեցրել են, որ տուժածներ չկան:

Տեղական իշխանությունները տարհանում են նավթամշակման գործարանի հարևանությամբ գտնվող տների բնակիչներին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 164 մարդ, ներգրավված է 46 միավոր տեխնիկա:

Նշենք, որ մինչ այս նավթամշակման գործարանը հարձակման էր ենթարկվել ապրիլի 16-ին և 20-ին: Երկու դեպքն էլ հանգեցրել էին հրդեհների: Վերջինը մարվել էր 4 օր անց:

  • Կիսվել: