ՌԴ սառեցված ակտիվներից մեկ մլրդ դոլարը Խաղաղության խորհրդին փոխանցելը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում. Պեսկով
Ռուսաստանի սառեցված ակտիվներից մեկ մլրդ դոլարը Խաղաղության խորհրդին փոխանցելու գաղափարը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Դա, անշուշտ, փոխգործակցության նոր հորիզոններ է բացում։ Տեսնենք, դեռ արձագանք չկա»։
Կրեմլի խոսնակն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ նախաձեռնությունն անվանել է «հետաքրքիր գաղափար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր ամերիկյան նախորդ վարչակազմի օրոք սառեցված ռուսաստանյան ակտիվներից 1 մլրդ դոլար Խաղաղության խորհրդին փոխանցելու պատրաստակամության մասին:


