ՌԴ քաղաքացիությունից զրկված ադրբեջանցի բլոգեր Սուբոն խուսափել է միլիոնավոր ռուբլի արժողությամբ հարկերից
Ռուսաստանի քաղաքացիությունից զրկված ադրբեջանցի բլոգեր Սուբհան Մամեդովը, որը հայտնի է որպես Subo, չի վճարել ավելի քան 50 միլիոն ռուբլի արժողությամբ հարկեր։ Այս մասին Լենտային հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի Գլխավոր քննչական վարչությունից։
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 198-րդ հոդվածի («Ֆիզիկական անձի կողմից հարկեր, տուրքեր և (կամ) ապահովագրական վճարներ չվճարելը, ինչպես նաև ֆիզիկական անձի՝ ապահովագրավճարների վճարողի կողմից ապահովագրավճարներ չվճարելը») և 174.1-ին հոդվածի («Հանցագործության արդյունքում ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի օրինականացում (լվացում)») հատկանիշներով։
Ըստ քննության տվյալների՝ 2020-2022 թվականներին բլոգեր Սուբհան Մամեդովը իր եղբոր և հոր հետ միասին հարկերից խուսափելու սխեմա են ստեղծել։ Արդյունքում, պետությունը չի ստացել ավելի քան 50 միլիոն ռուբլու չափով հարկեր։ Հանցավոր ճանապարհով ստացված տասը միլիոն ռուբլով նրանք ֆինանսական գործարքներ են իրականացրել և պրեմիում դասի ավտոմեքենա են գնել։ Հարկերի անժամկետ վճարման պատճառով առաջացել է լրացուցիչ 20 միլիոն ռուբլու տույժերի և տուգանքների պարտք։


