երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՌԴ փոխվարչապետը Կասպյան հնգյակին առաջարկել է մտածել ԵՏՄ-ի հետ մերձեցման մասին

ՌԴ փոխվարչապետը Կասպյան հնգյակին առաջարկել է մտածել ԵՏՄ-ի հետ մերձեցման մասին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կասպյան հնգյակին առաջարկել է դիտարկել ԵՏՄ-ի հետ մերձեցման առավելությունները:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ելույթ ունենալով Թեհրանում Կասպյան երրորդ տնտեսական համաժողովում՝ Օվերչուկն ասել է. «Տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդմանը նպաստում է ԵՏՄ-ին որպես դիտորդ երկրի՝ Իրանի անդամակցությունը։ Ես հրավիրում եմ Կասպյան հնգյակի մյուս անդամներին մտածել ԵՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին»:

Ելույթի ընթացքում նա նաև հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների։ Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ամենահեռանկարային ոլորտները, նրա խոսքով, էներգետիկան, ավտոմոբիլային և ավիաշինությունը, նավաշինությունը, դեղագործությունը և տրանսպորտային ենթակառուցվածքներն են:

Նշենք, որ Կասպյան հնգյակում ընդգրկված են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը։ Այս երկրների փոխվարչապետները մասնակցել են Թեհրանում Կասպյան երրորդ տնտեսական համաժողովին։

  • Կիսվել: