ՌԴ փոխարտգործնախարարն ու Ալիևի ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերող հարցեր
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ապրիլի 8-ին հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆովի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հաստատվել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների առաջանցիկ ամրապնդման ուղղությամբ հետագա ակտիվ համատեղ աշխատանքի փոխադարձ հանձնառությունը՝ ըստ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի, որը երկու պետությունների բարձրագույն ղեկավարները ստորագրել են 2022 թվականի փետրվարի 22-ին։
Քննարկվել են քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետությունում ռուսական մշակութային, հումանիտար և տեղեկատվական ներկայության գործնական ասպեկտներին։
Նշվել է Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։
Հանդիպումն անցել է երկու երկրների հարաբերությունների համար ավանդական ջերմ ու բարեկամական մթնոլորտում»: