կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին հարվածների մասին

ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին հարվածների մասին

Ռուսաստանի զինված ուժերը Սև ծովում՝ Օդեսայից արևելք, խոցել են բեռնանավ, որը Ուկրաինա էր տեղափոխում արևմտյան սպառազինություն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
 
Նշվում է նաև, որ Բելգորոդ-Դնեստրովսկիում ռուս զինվորականները հարվածել են անանձնակազմ նավակների արտադրամասին, ինչպես նաև դրանց մարտական մասերի և բաղադրիչների պահեստին։ Այդ նավակներն օգտագործվել են Սև ծովում նավերի և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև Ռուսաստանի սևծովյան ափամերձ քաղաքների վրա հարձակումների համար։
Վիլկովո բնակավայրում խոցվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի պարեկային նավակների կայանատեղին։
Օդեսայի նավահանգստում հարվածներ են հասցվել երեք բեռնանավի և երկու տանկերի, որոնք Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական բեռներ և վառելիք էին տեղափոխում, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին և ռազմական գույքի պահեստներին։

  • Կիսվել: