ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան խախտել է Զատկի զինադադարը

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան խախտել է Զատկի զինադադարը

ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնում է, որ «ՀՌԳ գոտում» զորքերի բոլոր խմբավորումները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել նախկինում գրաված գծերում և դիրքերում, տեղեկացնում է РИА Новости-ն։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, գիշերվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են 48 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկը Ղրիմի տարածքում։ Բացի այդ, ինչպես նշել է ՌԴ ՊՆ-ն, Ուկրաինայի զինված ուժերը 444 անգամ հրազենից և ականանետերից գնդակոծել են ռուսաստանյան զորքերի դիրքերը։

Հաղորդվում է նաև Դոնեցկի մարզի Սուխայա, Բալկա և Բոգատիր բնակավայրերում ՌԴ ԶՈւ դիրքերի վրա հարձակումների փորձերի մասին, որոնք հետ են մղվել։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ Ռուսաստանը «փորձում է հրադադարի տպավորություն ստեղծել, բայց չի հրաժարվում առաջխաղացման փորձերից»։

Նշենք, որ Զատկի զինադադարը հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

  • Կիսվել: