երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է սիրիացի գրոհայիններին կամիկաձե ԱԹՍ-ով ոչնչացնելու տեսանյութը

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է սիրիացի գրոհայիններին կամիկաձե ԱԹՍ-ով ոչնչացնելու տեսանյութը

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է ցուցադրել Սիրիայում ռուսական «Ланцет» մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կողմից ահաբեկիչների և նրանց զենքերի ոչնչացման մասին։

 Տեսանյութը Telegram-ի իր ալիքում հրապարակել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Ալեքսանդր Ռոգատկինը։
 
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի հատուկ գործողությունների ուժերի  Անդրեյ անունով մարտիկը պատմել է, որ  2020 թվականի ապրիլին «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալը կրակել է սիրիական բանակի շարասյան վրա և այրել երկու բեռնատար:
 
«Դրանից հետո մենք սկսեցինք տարածքի օդային հետախուզություն իրականացնել և հետախուզության ժամանակ հայտնաբերեցինք այս զինյալի ղեկավարությամբ կառավարվող հակատանկային հրթիռների հաշվարկ»,- ասել է ռուս զինծառայողը։
Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: