չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ-ն Ուկրաինայում կրկին «Իսկանդեր» է կիրառել

ՌԴ-ն Ուկրաինայում կրկին «Իսկանդեր» է կիրառել

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը «Իսկանդեր» հրթիռներով ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի զենքի և զինտեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք տարածք։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել բարձր ճշգրտության ցամաքային «Իսկանդեր» հրթիռներով։ Ոչնչացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև Պոպասնայա, Յամպոլ և Կրամոտորսկ բնակավայրերի մոտ հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք տարածք»,- ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն նաև գերճշգրիտ հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական 16 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակառակորդի հինգ հրամանատարական կետ, վառելիքի պահեստարան, երեք զինամթերքի պահեստ, ինչպես նաև անձնակազմ և ռազմական տեխնիկա:

Նա հավելել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են երկու ուկրաինական կործանիչ՝ երկու ՄիԳ-29 և  մեկ Սու-25: Օդում խոցվել Է նաև ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք։

Գիշերվա ընթացքում ռուսական հրետանային ստորաբաժանումները հարձակվել են ուկրաինական զորքերի 315 օբյեկտների վրա, եզրափակել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: