շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա. Զելենսկի

ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա. Զելենսկի

Ուկրաինայում ընթացող պատերազմը խլել է մոտ 13.000 խաղաղ բնակչի և մինչև 100.000 ուկրաինացի զինվորի կյանք։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ռուսաստանն ամեն օր հարվածում է ուկրաինական քաղաքներին։ 1700 հարձակում դպրոցների վրա, 600 զոհված երեխա, հարձակումներ 780 հիվանդանոցի և կլինիկայի վրա։ Զոհվել են 13.000 խաղաղ բնակիչ և մինչև 100.000 ուկրաինացի զինվոր: Եվ այս ամենը Ռուսաստանը մինչև ՆԱՏՕ-ի շեմն ընդլայնելու Պուտինի հավակնոտ ծրագրի համար։ Մեր ժողովուրդը վճարել է հնարավոր ամենաբարձր գինը»,- ասել է Զելենսկին։

Այս տարվա սկզբին Զելենսկին NBC News-ին ասել էր, որ զոհվել է ավելի քան 46.000 ուկրաինացի զինվոր։

«Մենք ունենք 46.000 զոհված զինվոր, տասնյակ հազարավորներն անհայտ կորած են կամ գերության մեջ են»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։

  • Կիսվել: