երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՌԴ-ն փորձել է սպանել Զելենսկուն. Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար

ՌԴ-ն փորձել է սպանել Զելենսկուն. Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար

Անցյալ տարի բացահայտվել է «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպանությունը նախապատրաստող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գործակալների ցանցը»։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը ներկայացրել է ծրագրվող գործողության մանրամասները, գրում է 24tv.ua կայքը։

Նրա խոսքով՝ «ՌԴ-ի կողմից հավաքագրված գործակալների թվում են Պետական ​​անվտանգության ծառայության երկու գնդապետներ»:

Մալյուկը նաև մանրամասնել է, որ Լեհաստանի Անվտանգության ծառայության և Ներքին անվտանգության գործակալության համագործակցության շնորհիվ հնարավոր է եղել կանխել նաև «Վլադիմիր Զելենսկու սպանությունը Լեհաստանի տարածքում»։ Հանցագործությունը պետք է կատարեր «թոշակի անցած լոհ զինվորական, որը ՌԴ-ի ոկղմից հավաքագրվել էր տասնամյակներ առաջ»։

Ըստ Մալյուկի՝ «Ուկրաինայի նախագահը պետք է սպանվեր Ժեշովի օդանավակայանում, քննարկվել են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ FPV անօդաչու թռչող սարքի կիրառում, մյուսը՝ դիպուկահարի կրակոց»։

  • Կիսվել: