երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին․ Շոյգու

Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին․ Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին, գրում է Mehr-ը։ 

Այս մասին Շոյգուն հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադiանի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել», - ասել է Շոյգուն։

Իր ելույթում Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: