երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ

ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ

Ռուսաստանը և Իրանը եղել են և հավետ կմնան գործընկերներ ու դաշնակիցներ, դրանում կասկածի ոչ մի նշույլ չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Հոսեյն Մարուֆին։

«Ռուսաստանը դաշնակից երկիր է և կանգնած է Իրանի կողքին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս այցելել է Իրան, և մեր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու մյուս պաշտոնյաները կանոնավոր կերպով մեկնում են Ռուսաստան։ Մենք հարևաններ ենք, և բարիդրացիությունը եղել է մեր հարաբերությունների բնորոշ գիծը ողջ պատմության ընթացքում՝ հուպ մինչև այսօր։

Ռուս հրաշալի ժողովուրդը նույնպես ցավով ընդունեց մեր առաջնորդի՝ Ալի Խամենեիի մահը։ Ռուսաստանը եղել է մեր գործընկերը, և այն հավետ կմնա այդպիսին։ Դրանում կասկածի ոչ մի նշույլ չկա»,- ասել է գեներալը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ, որն անցկացվում է Թեհրանում։

  • Կիսվել: