հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ-ն ցանկանում է մինչև տարեվերջ համաձայնություն ձեռք բերել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու հարցում. Օվերչուկ

ՌԴ-ն ցանկանում է մինչև տարեվերջ համաձայնություն ձեռք բերել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու հարցում. Օվերչուկ

Ռուսաստանը կցանկանար, որ Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնությունները ձեռք բերվեն մինչև տարեվերջ։ Այդ մասին Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու բանակցությունները շարունակվում են։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դիտորդի կարգավիճակ շնորհվել է Մոլդովային, Կուբային և Ուզբեկստանին։

  • Կիսվել: