հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ

ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ անհայտ անձինք Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել էին հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը: Քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները դրանք հայտնաբերվել էին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։ Այժմ քաղաքապետարանի մասնագետները փորձում են վերականգնել հաղթանակ տարած քաղաքներին նվիրված հուշատախտակները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: