ՌԴ-ն բենզինի, դիզելի և այլ վառելիքների արտահանման արգելք է սահմանել
Ռուսաստանի կառավարությունը նոր ժամանակավոր արգելք է սահմանել բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանման վրա: Այս մասին տեղեկացնում է Коммерсантъ-ը։
Նշվում է, որ միջոցառումը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը։ Այս որոշումը կայացվել է վառելիքի ներքին շուկայում իրավիճակը կայունացնելու նպատակով։
Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ արգելքը չի տարածվի նավթամթերքների անմիջական արտադրողների վրա, որպեսզի թույլ չտրվի նավթային ընկերությունների արտադրական հզորությունների ապրանքակուտակում։


