շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ-ն բարձր ճշգրտության հրթիռներով խոցել է ուկրաինական 38 թիրախ

ՌԴ-ն բարձր ճշգրտության հրթիռներով խոցել է ուկրաինական 38 թիրախ

Ռուսաստանի Զինված ուժերը բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռներով խոցել են ուկրաինական 38 թիրախ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Օրվա ընթացքում բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները խոցել են Ուկրաինայի 38 ռազմական թիրախ, այդ թվում՝ 20 հենակետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնաում»,- ասել է Կոնաշենկովը։

Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ 142 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 640 անօդաչու թռչող սարք, 279 զենիթահրթիռային համակարգ, 2646 տանկ և այլ զրահատեխնիկա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: