երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՌԴ–ն առաջ կմղի Եվրասիական երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու գաղափարը. Լավրով

ՌԴ–ն առաջ կմղի Եվրասիական երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու գաղափարը. Լավրով

Ռուսաստանը Եվրասիական երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու գաղափարը։ Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
 
«Աֆրիկայում կա Աֆրիկյան միություն, որը միավորում է աֆրիկյան բոլոր երկրները։ Լատինական Ամերիկայում կա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների համագործակցություն, որը նույնպես համամայրցամաքային կազմակերպություն է։ Իսկ Եվրասիայում նման կազմակերպություն չկա», - ասել է նա։
 
Լավրովը հավելել է` կա ԵԱՀԿ-ն, որը կառուցված է եվրատլանտյան հայեցակարգի հիման վրա, կան նաև բազմաթիվ ենթատարածաշրջանային կառույցներ, այդ թվում` Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան (АСЕАН) և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը։
 
«Սակայն գոյություն չունի միասնական կազմակերպություն, որտեղ ներկայացված կլինեն միմյանց հարևանությամբ գտնվող մայրցամաքի բոլոր երկրները։ Ուստի մենք առաջ կմղենք այն հայեցակարգը, որի մասին խոսել է ՌԴ նախագահը: Արդեն սկսել ենք աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։ Նոր պայմանագրեր ենք կնքում մեր հարևանների հետ և կապեր զարգացնում նրանց միավորումների հետ», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
 
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսություն է վարում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ գործընկերների հետ։

  • Կիսվել: