չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը` Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է. Պուտին

ՌԴ-ն աջակցում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը` Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է. Պուտին

Ռուսաստանը կողմ է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությանը և նպատակ չունի վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով»,- հավելել է Պուտինը:
 
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Պուտինը նշել է«Կան վեճեր, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատել։ Բայց ամեն ինչ պետք է անենք, որպեսզի գործընթացը գնա խաղաղ ճանապարհով։ Արդեն կան հստակ համաձայնություններ առևտրա-տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: