չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի, մասնավորապես՝ երկաթուղային գծի ընդլայնման նախագիծ են իրականացնում. Զախարովա

ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի, մասնավորապես՝ երկաթուղային գծի ընդլայնման նախագիծ են իրականացնում. Զախարովա

Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի, մասնավորապես՝ երկաթուղային գծի ընդլայնման նախագիծ են իրականացնում։ Այս մասի այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշեց. «Ավտոմոբիլային երթուղին, ի դեպ, վաղուց է գործում։ Բեռնափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են վստահ տեմպերով։ Այժմ մենք զբաղվում ենք միջանցքի արևմտյան հատվածում նման անխափան երկաթուղային լոգիստիկայի ստեղծմամբ։ Դա հնարավոր կլինի Ռեշտ և Աստարա քաղաքների միջև հատվածի կառուցման նախագծի իրականացումից հետո։ Այն 162 կմ երկարությամբ հատված է»:

  • Կիսվել: