երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՌԴ իշխանությունները հայտնել են ուկրաինական 115 ԱԹՍ խոցելու մասին. կա զոհ

ՌԴ իշխանությունները հայտնել են ուկրաինական 115 ԱԹՍ խոցելու մասին. կա զոհ

Ռուսաստանը հայտնել է ապրիլի 28-ի գիշերը ուկրաինական ուժերի կողմից արձակված 115 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ ԱԹՍ-ներից 102-ը խոցվել են Բրյանսկի մարզում, որտեղ կա 1 զոհ։

Մյուս ԱԹՍ-ները խոցվել են Ղրիմում, Կուրսկի, Բելգորոդի մարզերում և Սև ծովի վրա։

Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ «ուկրաինական զինված ուժերի հուժկու հարձակման» հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, մեկ այլ բնակիչ վիրավորվել է։ Նա հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման արդյունքում վնաս է հասցվել նաև քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին։

Եվս երկու ԱԹՍ ոչնչացվել է ՌԴ Լենինգրադի մարզի Կիրիշսկի և Վոլխովսկի շրջաններում։ Ըստ մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոյի՝ զոհեր կամ վիրավորներ չկան։ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ապրիլի 28-ի առավոտյան դադարեցվել են չվերթերը։

 

  • Կիսվել: