ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին մանրամասներ են հայտնի դարձել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, որի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես՝ Իրանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը կետ է պարունակում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին։ Սա նշված է փաստաթղթի առաջին հոդվածում։
Երրորդ հոդվածում նշվում է, որ եթե կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, մյուսը չպետք է որևէ օգնություն ցուցաբերի ագրեսորին:
Նշվում է նաև, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են նաև հատուկ ծառայությունների համագործակցության մասին՝ Ազգային անվտանգության ամրապնդման և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու նպատակով:
Նշենք, որ պայմանագրի ստորագրման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն ասել էր. «Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կառուցված են հավասարության, հարգանքի և փոխօգնության սկզբունքների վրա։ Ռուսաստանի և Իրանի միջև նոր համաձայնագիրը հավակնոտ նպատակներ է դնում իր առջև։ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի մեծ մասով համընկնում են»: