երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
ՌԴ–ի և Ուկրաինայի ՄԻՊ–երը անհետ կորածների հարցով կապ են պահպանում. Միրոշնիկ

ՌԴ–ի և Ուկրաինայի ՄԻՊ–երը անհետ կորածների հարցով կապ են պահպանում. Միրոշնիկ

 Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանները կապ են պահպանում 2024 թվականին Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի մարզ ներխուժելուց հետո անհետ կորած բնակիչների խնդրի շուրջ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
 
Անցյալ շաբաթ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտարարել էր, որ Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից երկու տարի անց 2176 կորածներից շուրջ 300-ի ճակատագիրը դեռը հայտնի չէ։
 
«Կա (շփում. խմբ.), ռուս և ուկրաինացի ՄԻՊ–երը շփվում են։ Կա որոշակի արդյունք, որը վերաբերում է մարդկանց փոխանակումներին և վերադարձին։ Նույն մեթոդով է գործում երեխաների իրավունքների հանձնակատար Լվովա-Բելովայի և Լուբինեցի կապը», - ասել է Միրոշնիկը։

  • Կիսվել: