ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
ՌԴ և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը «դժվար մարսելի» կլինի, բայց դա ավելի լավ է, քան ավելի շատ մահերը. Ֆիդան

ՌԴ և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը «դժվար մարսելի» կլինի, բայց դա ավելի լավ է, քան ավելի շատ մահերը. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ուրբաթ օրը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ցանկացած պոտենցիալ խաղաղ համաձայնագիր «դժվար մարսելի» կլինի, բայց ավելի շատ մահվան և ավերածությունների լավագույն այլընտրանքն է:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում տված հարցազրույցում Ֆիդանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախաձեռնությանը, սակայն համաձայնության հասնելը հեշտ չի եղել:

Նրա խոսքով՝ կողմերը դեռ «մի քիչ հեռու» են համաձայնության գալուց։

Պատասխանելով Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքների մասին հարցին՝ Ֆիդանն ասել է, որ Եվրոպան չի կարող ինքնուրույն բավարար երաշխիքներ տրամադրել՝ առանց ԱՄՆ աջակցության։

 

  • Կիսվել: